ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում Սարդարապատում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սարդարապատում տեղի ունեցավ ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանությանն նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Գեներալ Սեյրան Սարոյանը, նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Միջոցառմանը, սակայն, ներկա չէին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Պաշտոնական արարողությունից հետո ներկաները արտասահմանյան պատվիրակությունների հետ համատեղ այցելեցին Սարդարապատի թանգարան, որտեղ սակայն, լրատվամիջոցներին թույլ չտվեցին ներս մտնել: Պատճառը նախագահականի նախընտրելի լրատվամիջոցների ցուցակում չլինելն էր:

Հավաքված մարդկանց ևս անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մտնել թանգարան` հորդորելով ժամը 15:00-ից հետո գալ:

Սարդարապատում տեղի ունեցած արարողությունը` Armlur.am-ի տեսանյութում:

11163527_914847151921331_1453695051_o

11243701_914847158587997_272118495_o

11327435_914847155254664_379777374_o

11333281_914847195254660_2061312791_o

11348458_914847198587993_2135620177_o




Լրահոս