
Արդեն տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Հալեպի հայկական թաղամասերը նորից ռմբակոծել էին: Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ տեղյակ են, խոսում են հալեպահայերի հետ, վիճակը ծանր է: «Մեր արտաքին գործերի նախարարն էլ է այնտեղ: Մաս- մաս որոշում են դուրս գալ ավելի անվտանգ տարածք», – ասաց նախարարը:
Իսկ 1000 դոլարի հետ կապված սփյուռքահայերի կոչի մասին, նախարարը նշեց, որ տեղաշարժ կա. «Նամակներ են գրում, թերթերում, լրատվամիջոցներում բարձրաձայնում են, որ իրենք էլ են կողմ նման նախաձեռնությանը»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: