
Տաջիկստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում Դուշանբեի “Էներգետիկ” թիմի խաղացողները՝ “Իստարավշանի” հետ խաղի ժամանակ ծեծի են ենթարկել գլխավոր մրցավարին: Մրցավարի որոշումներից դժգոհ ֆուտբոլիստները նախ սկսել են վիճել մրցավարի հետ, ապա հարձակվել նրա վրա: Այս միջադեպը կքննարկվի կարգապահական կոմիտեում, որից հետո համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն: