
Նոյեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սեւան-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել “ԶԻԼ”, “ԳԱԶ-33021-212” եւ “ՎԱԶ-2103” մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով “ՎԱԶ-2103”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: