
Բաշ-Ապարանի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակի կապակցությամբ այսօր Ապարան քաղաքում էին գտնվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և բազմաթիվ այլ հյուրեր:
Քննչական կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում բոլորին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ և նշեց, որ նայելով երկինք` կտեսնենք բազմաթիվ հրեշտակների, ովքեր մեր անմեղ նահատակներն են: Ներկաներն այցելեցին Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված հուշակոթողին, այնուհետև մասնակցեցին օրվան նվիրված տոնակատարությանը: