Ես ոչ մեկի չեմ կաշառում. Գագիկ Բեգլարյանը` իր և «հայտնի» տաքսիստի հանդիպման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ցանկանում է բոլոր տաքսիստների տարաձայնությունները հավաքել մի տեղ: Այս մասին այսօր Սարդարապատում ասաց նախարարը` անդրադառնալով տաքսիստների միջև առկա տարբեր տարաձայնություններին:

«Այդ տարաձայնությունները ուզում եմ հավաքել մի տեղ, որոնց մեջ կան և´ հնարովի, և´ իրական խնդիրներ, լուծվող և չլուծվող խնդիրներ: Երբ միջամտում ենք, իրավիճակը հանդարտվում է»,- ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով` տաքսիստների միջև նման տարաձայնություններ կային դեռևս 3 տարի առաջ, սակայն երկարատև աշխատանքից հետո հարթվեցին:

Անդրադառնալով «հայտնի» տաքսիստի հետ իր հանդիպմանը և դրանից հետո վերջինիս լռությաննը, ասաց. «Ես ոչ մեկի չեմ կաշառում, հավատացեք»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս