
Ռուս ռազմական օդաչուները Հայաստանում վերսկսել են «МиГ-29» կործանիչներով թռիչքները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի պաշտոնական ներկայացուցիչը:
«Սկզբնական պարապմունքների ընթացքում օդաչուներն իրականացնում են ինքնաթիռների շրջանային և նշված երթուղիներով թռիչքներ»,- նշել է ռազմական օկրուգի ներկայացուցիչը:
Կկայանան նաև վայրէջքի և թռիչքի մարզումներ լեռնային շրջաններում:
Թռիչքներին նախորդել են անձնակազմի ու ավիացիոն տեխնիկայի մեկամսյա նախապատրաստման փուլը: