
Օբաման, կանգ առնելով Չիկագոյի իր կենտրոնակայանում, շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ արշավի համար տրամադրած ժամանակի և ջանքերի համար:
“Տղանե՛ր, այն ինչ դուք արեցիք, նշանակում է, որ իմ արած աշխատանքը կարևոր է, ես իսկապես հպարտ եմ ձեզնով: Ես միանգամայն վստահ եմ, որ դուք բոլորդ ձեր կյանքում հիանալի մարդիկ կլինեք “,- ասել է նախագահը՝ ձեռքը տանելով արցունքոտ աչքերին: Տեսանյութը տեղադրվել է Օբամայի վարչակազմի YouTube-ի պաշտոնական էջում: