Ռուս ձեռնարկատերերի ճնշող մեծամասնությունը (80%) այն կարծիքին է, որ Ռուսաստանում այժմ տնտեսական ճգնաժամ է, 16%-ը՝ համոզված են, որ ճգնաժամ չկա: Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հեռախոսային հարցման տվյալները:
Հարցվածների 2/3-ը կարծում է, որ ճգնաժամը վնաս է հասցնում այն ճյուղին, որտեղ նրանք աշխատում են: Սակայն եթե առևտրի ոլորտով զբաղվողների թվում նման պատասխանները կազմել են 70%, ապա գյուղատնտեսությունում 44% է, իսկ ֆինանսներում միայն 32%:
Հարցվածների 45%-ի համար ճգնաժամն արտահայտվում է նախևառաջ սպառողական գների աճով, 14%-ի համար՝ կյանքի մակարդակի նվազմամբ, 12%-ի համար` գործազրկության ու կրճատումների թվի աճով, 8%-ի համար՝ ռուբլու փոխարժեքի անկայունությամբ, 7%-ի համար՝ տնտեսական աճի անկմամբ: