Այսօր Սարդարապատում ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը Արցախից մասնակցում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնա, նշեց. «Ոչ մի կերպ չեմ մեկնաբանում հայտարարությունը, այն համարում եմ անհույս», – ասաց
Ա. Հարությունյանը:
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ավելի վաղ չէր բացառել, որ իր Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին, սակայն ոչ շուտ, քան կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը։