Տաջիկստանի ОМОН-ի հրամանատարը միացել է «Իսլամական պետությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանի ՆԳՆ ՕՄՕՆ-ի հրամանատար, գնդապետ Գուլմուրոդ Խալիմովը, ով երկու շաբաթ առաջ անհետացել էր երկրից, հաստատել է այն ենթադրությունները, որ մեկնել է Սիրիա՝ մարտնչելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

40-ամյա Խալիմովը սոցկայքերի իր էջում 12 րոպե տևողությամբ տեսանյութ է հրապարակել: Ինձնաձիգը ձեռքին ու շրջապատված զինված մարդկանցով` նա խոսում է ռուսերեն:

Գնդապետը բացատրում է, որ Տաջիկստանը լքելու որոշում է կայացրել, քանի որ այնտեղ ոտնահարում են մահմեդականների իրավունքները:

Նա վրդովված է, քանի որ Տաջիկստանում տղամարդիկ չեն կարող ազատ մորուք կրել, իսկ կանայք՝ հիջաբ: Նա ասել է, որ այդ պատճառով էլ պատրաստ չէ մահանալ հանուն Տաջիկստանի, սակայն պատրաստ է մահանալ հանուն «Իսլամական պետության»:




Լրահոս