
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հանձնվել է Տրինիդադի ու Տոբագոյի ոստիկանությանը: Այս մասին ասվում է CNC3 հեռուստաալիքի թվիթթերյան էջում:
Ավելի վաղ Տրինիդադի ու Տոբագոյի իշխանությունները Ուորների ձերբակալության հրահանգ էին տվել:
Երկրի գլխավոր դատախազի հայտարարության մեջ ասվում է, որ ձերբակալության հրահանգը տրվել է ԱՄՆ իշխանությունների հայցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաները ձերբակալվել են Ցյուրիխում: