
ՀՀ անկախության տոնին նվիրված միջացառմանը մասնակցելու համար Սարդարապատում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանին վիճակը հանգիստ է:
Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին` Մովսես Հակոբյանը նշեց, որ այդ հարցը բացի Ղարաբաղի ժողովրդից ոչ ոք չի կարող լուծել: «Եվ նա մեկ անգամ դա ապացուցել է: Ղարաբաղի ժողովրդին ոչ մեկը չի կարող պարտադրել»,- ասաց Մովսես Հակոբյանը: