Բուդաղյանների հետ կապված դեպքի օրը Տիգրան Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ է եղել. փաստաբան. tert.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ այն պնդումներին, թե Բուդաղյանների գործի շրջանակներում այն տեղեկությունը, որ 2013թ-ի հունիսի 1-ի դեպքի օրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, թմրանյութի ազդեցության տակ չի եղել, կա՛մ մտածված սուտ է, կա՛մ հայտարարողները տեղյակ չեն: Այդ մասին հայտնում է tert.am-ը:

«Քննարկումներում որոշ մարդիկ փորձում են խեղաթյուրել փաստերը, թե իբր Տիգրան Խաչատրյանի արյան և մազի նմուշների մեջ թմրանյութեր չեն եղել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արյան և մազի նմուշների մեջ թմրանյութեր հայտնաբերվել են և բոլոր այն մարդիկ, ովքեր ժխտում են, կա՛մ տեղյակ չեն, կա՛մ ստում են»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, թե նախաքննության ընթացում Տիգրան Խաչատրյանը պարզաբանել էր, թե տանը հաճախ կանեփի սերմեր են օգտագործում, այսինքն՝ ուտում են:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս