
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտնել է, որ մշտական բուժում է անցնում հիվանդանոցներում: Այս պահին նա գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում:
«Ես պառկած եմ հիվանդանոցում: Դուրս չեմ գալիս հիվանդանոցներից»,- 84-ամյա Գորբաչովին մեջբերում է «Լուրերի ռուսական ծառայությունը»:
Լրատվամիջոցը պարզաբանել է, որ Գորբաչովը բուժման կուրս է անցնում Մոսկվայի կլինիկաներից մեկում: