«Արևելյան գործընկերության» ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումը հունիսի կոնֆերանս կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ստեղծված Քաղաքացիական հասարակության ֆորումը հունիսի 8-9-ը Բրյուսելում կոնֆերանս կանցկացնի «Քաղաքացիական հասարակության ավանդը մարդու իրավունքների ապահովման ու բարեփոխումների օժանդակման գործում» թեմայով: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով ֆորումի քարտուղարության ներկայացուցչին:

Կոնֆերանսի մասնակիցները պատրաստվում են կարծիքներով փոխանակվել ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակում բարելավման ու քաղաքական ու տնտեսական բարեփոխումների արագացման, այլ նաև տարածքային անվտանգության, ԶԼՄ-ների ազատության, ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման և այլնի շուրջ:




Լրահոս