Բաշ-Ապարանի հերոսամարտից հետո սկիզբ դրվեց մեր բոլոր հաղթանակներին: Այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:
«Դրանից հետո հայ ազգը շունչ քաշեց: Բոլորդ երկինք նայեք, որ նայեք, կտեսնեք, որ որևէ երկրում այդքան հրեշտակներ չեն ճախրում, ինչքան Հայաստանում: Դրանք մեր նահատակների հոգիներն են», – նշեց նա:
Նախարար Արմեն Երիցյանն էլ նշեց, որ մենք պետք է մշտապես հպարտությամբ նշենք այս օրը: «20-րդ դարը մեր հաղթանակների սկիզբն է եղել, երբ մենք Ղարաքիլիսում, Սարդարապատում կարողացանք թուրքերին ջախջախել և ցույց տալ, որ հայ ազգը կա», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում