
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ լիցենզիա է տրամադրել “Կոբին” ՍՊԸ-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կվարցիտների ոսկի-բազմամետաղային հանքերևակման հետախուզման համար: Լիցենզիան տրամադրվել է 2008թ. հունիսի 17-ին: Լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվում է 2013թ. մայիսի 31-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից: Նշենք, որ “Կուբին” ՍՊԸ-ն Վայոց ձորում պղինձ էլ է որոնում: Այն հետազոտում է նաեւ Հորսիհանքերևակումը` փնտրելով պղինձ եւ բազմամետաղներ: