ՊԵԿ-ը հրապարակել է 2012թ. առաջին 9 ամիսների կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջին տեղում «Հայռուսգազարդ»-ն է՝ իր վճարած 22.6 մլրդ դրամ հարկով, 2-րդ տեղում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 16.5 մլրդ դրամի հարկով, եւ 3-րդ տեղում՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-գրիգ» ընկերությունը՝ 13.5 մլրդ դրամով: Հաջորդում են «Ղ-Տելեկոմ»-ը, «Արմենտել»-ը, «Ֆլեշ» ընկերությունը: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնը հարկատուների ցուցակում զբաղեցնում է 263-րդ, Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը` 93-րդ, իսկ «Մուլտի լեոն» ընկերությունը` 230-րդ տեղը: «Բոլոր այն ընկերությունները, որտեղ Ծառուկյանն ունի բաժնետոմսեր, օրենքով սահմանված կարգով առանձին-առանձին վճարում են հարկերը, եւ նրանց վճարած հարկերի հանրագումարի արդյունքում ստացվում է, որ Ծառուկյանին պատկանող ընկերություններն առաջատար հորիզոնականում են գտնվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ