Գոմեշի մսի պատմությունը չեզրափակված՝ արդեն արջերի պատմությունն է մեջտեղ գալիս: «Ժողովուրդ»-ը պաշտոնական խողովակներից պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող եւ այդ համակարգից հավանաբար հագուստի եւ այլնի պատվեր ընդունող «Զինառ» ՓԲԸ-ն նաեւ արջապահությամբ կամ արջաբուծությամբ է զբաղվում: Թե ինչ նպատակով է այդ ծանր գործը ստանձնել Սեյրան Երանոսյանի ղեկավարած «Զինառ»-ը, դժվար է ասել, բայց պարզվում է՝ «Սարգա-Սար» ընկերությանն արջերի բներ են սարքել տվել, որ այդ գիշատիչ կենդանիները վնաս չպատճառեն շրջապատի բնակչությանը: Արդյունքում՝ արջերը շահել են, «Սարգա-Սար»-ը՝ մնացել անփող ու «Զինառ»-ի հետ միասին հայտնվել դատարանում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ