Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր դարավոր իղձն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսյան հաղթանակների շնորհիվ: Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի ճակատամարտերում հաղթեց բռնկված ժողովրդական ոգին: Եվ մայիսի 28-ը դարձավ մեր ժողովրդի վերապրումի ու հավերժության խորհրդանիշը…

1918 թվականի մայիսի 28-ին վճռական քայլ կատարեցինք հայոց պետականությունը վերականգնելու դարավոր ճանապարհին, հաստատագրեցինք մեր լինելությունը:
Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումը շրջադարձային նշանակություն ունեցավ համայն հայության համար: Այդ մեծ իրադարձության բերկրանքը, որպես Տոն, որպես մեծագույն խորհուրդ, փոխանցվել է մեզ: Եվ արդեն 97 տարի հավատարիմ ենք այդ խորհրդին՝ կառուցելով մեր ապագան, հզորացնելով մեր Հայաստան Հայրենիքը:
Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, ավանդաբար մեծ շուքով է նշվում:

Այս տարեդարձին էլ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին մեր անցյալն ու ապագան խորհրդանշող հուշակոթողին:

Այստեղ՝ Սարդարապատում, իրական ու տեսանելի է անքննելի ճշմարտությունը՝ միասնական ժողովուրդն անպարտելի է:

4-may28_2015_04

may28_2015_01

may28_2015_02

may28_2015_03

may28_2015_05

may28_2015_06

may28_2015_07

may28_2015_08

may28_2015_09

may28_2015_10

may28_2015_12

may28_2015_13

may28_2015_14

may28_2015_16

may28_2015_17

may28_2015_18




Լրահոս