Բենիտեսը պաշտոնապես հայտարարել է «Նապոլի»-ից հեռանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Նապոլի»-ից:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին ու երկրպագուներին: 2 տարի անց ավարտում եմ աշխատանքս «Նապոլի»-ում: Կիրակի օրը շատ կարևոր խաղ ենք անցկացնելու:

Ցանկանում եմ 2 տարվա աշխատանքս ավարտել հաղթանակով: Միշտ դժվար է թողնել աշխատանքը, երբ մարդիկ սկզբից մինչև վերջ քեզ լավ են վերաբերվել»,- նշել է նա:

Նշենք, որ Ռաֆայել Բենիտեսը համարվում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի հավակնորդներից մեկը:




Լրահոս