2009թ. մարտին Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից հեռացված Արթուր Մեհրաբյանը, որը նշանակվել էր Արաբկիրի, վերջերս էլ՝ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, հանցագործություն թաքցնելու սովորություն ունի: Հիշեցնենք, որ դեռ 2008թ. դեկտեմբերին «Մոխիտո» կարաոկե-բարում դանակահարություն էր եղել, որի հետքերով գնալիս կասկածյալներից մեկին՝ Արաբկիրի դատախազի որդուն, Մեհրաբյանի հրամանով ոստիկանները «չէին նկատել»: Այս պատճառով նա ազատվեց աշխատանքից: Ու ժամանակին Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարեց, որ Ա. Մեհրաբյանը թույլ է տվել «վրիպում»: Եւ ահա 4 տարի անց նույն Մեհրաբյանը, աշխատելով արդեն Արաբկիրի ոստիկանությունում, դարձյալ հանցագործություններ է թաքցրել: Նրանով զբաղվում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու նա կրկին ոստիկանապետ նշանակվեց, անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը պարզաբանեց. «Քննությունն ավարտվել է, գործն ուղարկել ենք հատուկ քննչական ծառայություն: Մնացածը ՀՔԾ-ն կորոշի՝ մեղավոր է, թե ոչ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ