ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այս խորհրդարանի աշխատանքներում նկատելի պասիվ է եւ դրանք յուրօրինակ կերպով է «բոյկոտում»: Վերջինս ԱԺ նիստը սկսվելուն պես գրանցվում է, լավագույն դեպքում մասնակցում քվեարկության, որից հետո շատ արագ լքում Է ԱԺ դահլիճը: Տեսակետ կա, որ Նիկոյանը 6 ամիս ԱԺ նախագահ աշխատելուց հետո իր պատվից ցածր է համարում պատգամավոր աշխատել: «Դուք առաջին մասով ճիշտ էիք, որ դահլիճում միայն քվեարկությանն եմ մասնակցում, սակայն ԱԺ մնացած աշխատանքներին հետեւում եմ իմ սենյակից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր պասիվությունն այսպես պարզաբանեց Նիկոյանը: Հարցին, թե իրեն ինչն է խանգարում մինչեւ վերջ մնալ դահլիճում եւ հետեւել աշխատանքներին, պատգամավորը հավաստիացրեց, որ հաջորդ քառօրյայից հետո մեր բարձրացրած հարցը լուծված կլինի. «Այո՛, ճիշտ եք, պետք է ավելի երկար մնալ եւ փորձել բոլոր հարցերի քննարկումներին մասնակցել»:
ԿԱԿՏԻՎԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ