
Դա անթույլատրելի արարք է: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներին, նշեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Այն դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը բեմադրություն են համարում, Սարգիս Սահակյանը նշեց. «Չեմ կարծում, անթույլատրելի է այդպիսի բան մտածելը: Սա պարզապես վատ, դատապարտելի արարք է: Չի կարելի` մարդը մարդու հետ խոսի այդ լեզվով»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում