ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գելլափ» ընկերության՝ Հայաստանում անցկացվող սոցիոլոգիական հարցումները բավական ուշագրավ հարցեր են պարունակում: Հարցերի մի մասը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, մյուս մասը՝ ներքաղաքական վիճակին: Եւ այդ համատեքստում, բացի «ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք, եթե առաջիկա կիրակի օրը լինեին նախագահական ընտրությունները», «ո՞վ է ձեր նախընտրած քաղաքական գործիչը» հարցերից, կա եւս մեկը. «պատերազմական իրավիճակի դեպքում ո՞ր քաղաքական գործչին կապավինեիք»: Ինչպես հայտնի է՝ «Գելլափ» անվան տակ իրականացվող հարցումների պատվիրատուն ու հեղինակը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն է նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի գլխավորությամբ: Ու հիմա, փաստորեն, իշխանությունները պատերազմի շունչը բավական մոտ են զգում եւ փորձում են տրամադրություններ շոշափել:




Լրահոս