ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին կոչ է արել հրաժարական տալ:
«Բլատերին ասացի, որ ցանկանում եմ նրա հետ խոսել առանձին, դեմ առ դեմ: Նա ասաց, որ ես պետք է խոսեմ բոլորի ներկայությամբ: Նրան ասացի, որ պետք է հրաժարական տա, քանի որ ՖԻՖԱ-ի հեղինակությունը խաթարված է ինչպես երբեք»,- նշել է Պլատինին:
Նշենք, որ ՖԻՖԱ-ն հայտնվել է կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում. կազմակերպության 14 անդամներ ձերբակալված են: