Ցիտրուսային մրգերի օգտակար հատկությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմիցս է նշվել, որ ցիտրուսային մրգերը պարունակում են վիտամիններ և անհրաժեշտ են օրգանիզմին: Օրինակ` նարինջը կարող է օրգանիզմից ոչ միայն դուրս բերել օրգանական թույները, այլև ամրացնել իմունային համակարգը և  բարձրացնել դիմադրողականությունը: Նարնջի հյութը շատ օգտակար է հատկապես մրսածության և հարբուխի դեպքում:

narinj

Թուրինջը լավացնում է սրտի աշխատանքը և նպաստում նիհարելուն: Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում:

turinj

Կիտրոնն աչքի է ընկնում իր օգտակար հատկություններով: Կեղևն ու կորիզներն օգտակար են սրտին, իսկ միջուկն անփոխարինելի սնունդ է: Կիտրոնը հարուստ է В1, В2, D, Р վիտամիններով, պարունակում է շաքար ու օրգանական թթուներ: Կիտրոնի հյութը խորհուրդ է տրվում ըմպել առանց ջրի հավելման:

kitron




Լրահոս