Երեկ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ջրատարում հայտնաբերվել է կիսամերկ տղամարդու դի՝ առանց գլխի: Ջրաշենի ղեկավար Արտյոմ Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր գյուղի միջով ստալինյան կանալ է անցնում, որը սկիզբ է առնում Զանգու գետից: Հնարավոր է՝ ջրի մեջ գլուխը պոկված լինի կամ էլ արդեն գլխատված նետված լինի: Գյուղի երեխաներն են առաջինը տեսել, կիսավարտիքով է եղել: Եկան, ինձ ասացին, ես էլ տեղեկացրի համապատասխան մարմիններին»: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ