Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանը զբաղված են իրենց բարի համբավը վերականգնելու կարևորագույն գործով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որոշել է առաջիկայում միառժամանակ լրատվամիջոցներով «չերեւալ»: Բանն այն է, որ այս օրերին Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանը զբաղված են իրենց բարի համբավը վերականգնելու կարեւորագույն գործով: Ասել է թե՝ «հետին թվով» կենսագրություն են կերտում Ռ. Խաչատրյանի համար: Եւ անգամ նախարարը ՀՀ գլխավոր դատախազին գրություն է գրել՝ խնդրելով պարզել, թե ովքեր են իրենց ընտանիքին վատաբանում:

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Սեյրան Օհանյանը դատախազությանը ներկայացրել է այն մարդկանց անունները, որոնք ըստ իրեն, կարող են շահագրգռված լինել իր ընտանիքի բարի համբավը արատավորելու գործում: Եւ մինչեւ դատախազությունն իր գործառույթը կիրականացնի, Ռ. Խաչատրյանը որոշել է քիչ լինել հանրային միջավայրերում, սենյակում դրված ծաղիկների հետ համահունչ վերնազգեստ չհագնել, չլուսանկարվել, մինչեւ «անցնի վտանգը»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս