Ադրբեջանամետ Ուոլթերը Լորդերի պալատում հայտնվելու դեպքում կկարողանա շարունակել ադրբեջանցիների լոբբինգը ԵԽԽՎ-ում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դեռ հայտնի չէ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» տխրահռչակ զեկույցի հեղինակ Ուոլթերի ճակատագիրը, որը, ճիշտ է, չի ընտրվել Համայնքների պալատի անդամ, սակայն Լորդերի պալատում հայտնվելու դեպքում կկարողանա շարունակել ադրբեջանցիների լոբբինգը ԵԽԽՎ-ում իր զեկույցով` ժամանելով նաեւ Հայաստան:

Բրիտանիայի նորընտիր վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դեռ չի նշանակել Լորդերի պալատի անդամներին, եւ չնայած Հայաստան ժամանող բրիտանացի հյուրերը փափուկ բարձ են դնում հայոց գլխի տակ, թե Ուոլթերն առանձնապես ցանկություն չունի «լորդ» դառնալու, «յախտա» է քշում ու փորձում է վայելել իր հանգիստը, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ադրբեջանցիք ոչ մի ցանկություն չունեն նրան հանգստի ուղարկելու ու ծախսված գումարները քամուն տալու եւ անում են ամեն ինչ, որպեսզի «Բրիտիշ պետրոլիումի» հայրենիքում` Լորդերի պալատում Ռոբերտ Ուոլթերը տեղ ունենա»:

Ավելի մանրամասն` թերթի այաօրվա համարում:




Լրահոս