
«Ձերբազատվելով կործանարար տնտեսական ճգնաժամի հետեւանքներից՝ մենք ձեռնամուխ ենք եղել մեր երկրի զարգացմանը նոր թափ հաղորդելու գործին»:
Սերժ Սարգսյանն այնպիսի ոգեւորությամբ է ներկայացնում կործանարար տնտեսական ճգնաժամի հետեւանքներից դուրս գալու հզորագույն քայլը, որ ակամայից մտածեցինք, թե մեր երկիրը դրախտավայր է դարձել, պարզապես մենք «ubdate» չենք արել (չենք թարմացրել) մեր կյանքը, դրա համար տեղյակ չենք այդ մասին: Հետաքրքիր է՝ այդ երբ դուրս եկանք ճգնաժամից, այդ երբ մեր հայրենակիցները սկսեցին բարեկեցիկ ապրել, որ հիմա էլ Սերժ Սարգսյանը խոսում է զարգացման նոր թափ հաղորդելու մասին: Ամեն դեպքում, հաճելի է տեղեկանալ, որ այդքան լավատես մարդ է կառավարում մեր երկիրը: