Ազգային անվտանգության խորհուրդը լուրջ գործունեություն չի ծավալում, սակայն հսկայական ծախսեր է անում. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհուրդը թեև որպես պետական մարմին որևէ լուրջ գործունեություն չի ծավալում, սակայն վերջինիս աշխատակազմը պետական բյուջեի հաշվին հսկայական ծախսեր է անում: Միայն ապրիլ ամսվա ընթացրում ԱԽ-ն մոտ 2 մլն 390 հազար դրամ է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների դիմաց:

1.8 մլն դրամը վճարվել է «Գարանտսերվիս» ընկերությանը, 590 հազար դրամը՝ «Տոյոտա Երևան» ընկերությանը: Բացի այդ, ապրիլին այս հիմնարկությունը ավելի քան 610 հազար դրամ է ծախսել տպագրական աշխատանքների համար, պարզվում է՝ ԱԽ-ն իր աշխատակիցների համար պատվիրել է 80 հատ վկայական, նաև՝ սև գույնի անթափանց ծրարներ, թղթապանակներ և այսպես շարունակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս