Հակոբ Հակոբյանի եղբոր և որդու վիճակը շարունակում է մնալ ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Էջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք տուժածներից երկուսը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են: Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին` Արմեն Հակոբյանը, և եղբորորդին` Արմեն Ռաֆայելի Հակոբյանը, վերակենդանացման բաժանմունքում են:

ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից Armlur.am-ին տեղեկացրեցին, որ գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանին տեղափոխել են պալատ: Հակոբ Հակոբյանի որդու վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ եղբոր վիճակը ծայրահեղ ծանր: Նախապես տեղեկացվել էր, որ Հակոբ Հակոբյանի եղբայր Արմեն Հակոբյանը ստացել էր 65 տոկոս այրվածք, սակայն այսօր մեզ բժշկական կենտրոնից տեղեկացրեցին` հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ այրվածքները կազմում են 80 տոկոս:

Հիշեցնենք, որ «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը պատկանող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ` Արմեն Հակոբյանները և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը: Ավելի ուշ պարզ է դարձել, որ գազալցակայանը տուգանվել է 1 մլն դրամով և արգելվել է այնտեղ լիցքավորում անելը:




Լրահոս