Beeline-ը սկսում է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29 մայիսի 2015 թվական, Երևան. Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի մայիս ամսին մեկնարկել են ֆիքսված կապի թվայնացման և գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում:

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. հունիսի 15-ը,  Գեղաշեն համայնքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Մեր ընկերությունը շարունակում է ենթակառուցվածքի ընդլայնմանն ուղղված աշխատանքները՝ հասանելի դարձնելով մեր պարզ և հարմար ծառայությունները Հայաստանի մարզերի բնակիչներին: Շուտով Գեղաշեն համայնքի բնակիչները կկարողանան սեփական փորձով համոզվել Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի որակյալ և մատչելի ծառայությունների բոլոր առավելություններում», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2014թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսային ցանց, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։




Լրահոս