
«Սումգաիթի երիտասարդության իրավական կրթություն» հասարակական կազմակերպության նախագահ ու «Յուկսելիշ Նամինե» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Մամեդլին այսօր ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում Եվրոպայից Ադրբեջան ժամանելուն պես, հայտնում է Turan-ը:
Այս մասին հայտնել է նրա տեղակալ Էլչին Հասանովը: Է. Մամեդլին հասցրել է զանգահարել Հասանովին ու հայտնել կալանավորման մասին:
Է. Մամեդլիին 2014 թ նոյեմբեր ամսից կանչում էին երկրի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչություն ՀԿ-ների մեծ խմբի գործունեության հետաքննման գործով: Իսկ ապրիլ ամսին նրան տեղեկացրեցին, որ նա գործով որպես մեղադրյալ է անցնում: