
Մայիսի 28-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել հայր և որդի` Կարեն և Վահան Ղ.-երին:
Խուզարկությամբ հոր մոտ եղած պարկում հայտնաբերվել է 1.5 կգ հանքանյութի նմանվող զանգված:
Վերջիններս բացատրություններ են տվել, որ պետք է հանքանյութը մշակեին և ոսկի ստանային:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: