ՍԴ նախագահը և հանձնաժողովի անդամները Ծաղկաձորում քննարկում են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` այս պահին Ծաղկաձորի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկում է բարեփոխումների հայեցակարգը:

Armlur.am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը հաստատեց այս տեղեկությունը և նշեց, որ ամբողջ տեքստը չի քննարկվում, այլ պատրաստի հատվածները:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ են Սահմանադրական բարեփոխումների 3 գլուխները: Եվ այսօր, հավանաբար քննարկում են այդ 3 գլուխները:




Լրահոս