
Լոնդոնի «Արսենալ»-ը կարող է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոյի տրանսֆերը: Տեղեկություններ են շրջանառվում, որ անգլիական ակումբն արդեն դիմել է կատալոնացիներին իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցով:
Գործարքի արժեքը կարող է կազմել 15 մլն եվրո: Պեդրոն պատրաստ է ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում: Անգլիական ակումբը նրան բավականաչափ խաղաժամանակ է խոստանում, ինչն էլ բացակայում է «Բարսելոնա»-ում: