
Վերջերս Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների մեծ մասի համար Իսրայելն ու ԱՄՆ-ն համարվում են թուրքերի ամենամեծ սպառնալիքը: Հարցումն անցկացվել է շուրջ 1000 թուրքերի շրջանում:
Այն հարցին, թե որ պետությունն են նրանք համարում Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիք, հարցվածների 42.6 %-ը պատասխանել է Իսրայել, 35.3 %-ի կարծիքով` ԱՄՆ: Այս երկրներին 22.1%-ով հետևում են Սիրիան ու 20.3%-ով Հայաստանը:
Հարցվածների 8.7%-ը Թուրքիայի համար ոչ մի երկրից սպառնալիք չի տեսնում, իսկ բնակչության զգալի մասը՝ 38.9 %-ն ասել է, որ «Թուրքիան ոչ մի ընկեր չունի»: