ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Շուրջ 18 տարի է՝ ապրում եմ ՌԴ-ում: Դրանով հանդերձ, 2004թ.-ից ունեմ երկքաղաքացիության կարգավիճակ: Ի՞նչ է իրենից ներկայացնում երկքաղաքացիությունը, ի՞նչ է տալիս դա քաղաքացուն իրավունքի տեսանկյունից եւ ի՞նչ պարտականություններ է առաջադրում:

Ռեգինա Նասիբյան (27 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության քաղաքացիություն: ՀՀ երկքաղաքացին մեր երկրում դիտվում է միայն որպես ՀՀ քաղաքացի: Սա 1995թ. հետո տարածվում է նաեւ ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա առանց սահմանված կարգի: ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել ոստիկանության ԱՎ վարչություն կամ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում` գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Ժամանակին չհայտնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն 50 000 դրամի չափով:

Անձնագրերի եւ վիզաների վարչության
պետ Հովհաննես Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, վերջին շրջանում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը ստիպում է մեր հայրենակիցներին արտագաղթել  եւ հաստատվել այլ երկրներում: Եւ գրեթե ամեն օր երկիրը լքող հայերի մեծ մասը գերադասում է չվերադառնալ եւ քաղաքացիություն ձեռք բերել օտար երկրում: Ինչը, չնայած պաթետիկ հայտարարություններին, մեր իշխանություններին այնքան էլ չի հուզում:




Լրահոս