
Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստում ժամանակավորապես դադարեցվել է Թուրքիայից թարմ սառեցված իշխան ձկի ներկրումը, հայտնել են Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի «Ռոսսելխոզնադզորի» մամլո ծառայությունից:
Խոշոր ուրալյան ընկերության համար ներկրված ձկան խմբաքանակի զննության ժամանակ հայտնաբերվել է առանց արտադրության ժամկետի ապրանքատեսակ:
Որակի և անվտանգության լաբորատոր հետազոտությունների արդյունքները ստանալուց և Թուրքիայի պետական անասնաբուժական ծառայությանը ներկայացված բացատրություններից հետո բեռը բաց է թողնվել։ Արտադրանքի սեփականատիրոջ հանդեպ վարչական իրավախախտման փաստի առթիվ գործ է հարուցվել: