Աշոտ Աղաբաբյանն անհամբեր սպասում է դատավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին պետք է տեղի ունենար ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի կողմից ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հայցադիմումի քննարկումը:

Նշենք, որ մոտ 2 ամիս առաջ Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը նախարարության կողմից տուգանվել է 60 միլիոն դրամով, ինչը Աղաբաբյանը բողոքարկել է դատարանում: Երեկ Ա. Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմը փաստաթղթեր է ավելացրել գործի նյութերում: «Հուլիսին կսկսվի գործի քննությունը: Հայտարարվել է, որ փաստաթղթեր ունեն ավելացնելու, ինչի համար խնդրել են հետաձգել դատավարությունը»,- հայտնեց Աղաբաբյանը:

Պատգամավորը նաեւ ավելացրեց, որ իրենք անհամբեր սպասում են դատավարությանը, քանի որ այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Ի դեպ, Ա. Աղաբաբյանը թեեւ տուգանքը վճարել է նախարարությանը, սակայն հետո, ամեն դեպքում, որոշել է բողոքարկել դատարանում: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանն էլ օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք նորմալ են վերաբերվում, երբ տուգանքների՝ իրենց կազմած ակտերը դատարանում բողոքարկում են:




Լրահոս