ՀՀ Սահմանադրական դատարանը արգելակներ գնելուց հետո հիմա էլ անցել է սածիլների, բույսերի գնմանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ապրիլին պայմանագիր է կնքել «Աննա Հովիկյան» ԱՁ-ի հետ, որի հիման վրա ձեռք են բերել 400 սածիլ:
Դրանց համար ՍԴ-ն վճարել է 160 հազար դրամ: Թե հատկապես ինչ տեսակի կամ որտեղ են տեղադրվել գնված բույսերը, պայմանագրից պարզ չի դառնում: Մյուս կողմից էլ նման հեռանկարը լրիվ սպասելի էր: Անցած տարիներին ծավալած ՀՀ ՍԴ-ի գործունեությունից ակնհայտ է, որ ավելի լավ կլինի այդ կառույցը, օրինակ, այգեգործությամբ զբաղվի, գոնե այդպես կնպաստի, որ էկոլոգիական վիճակն ավելի բարելավվի: