
Չնայած որ դեռ հստակ չէ, որ «Նապոլի»-ից հեռանալուց հետո Ռաֆայել Բենիտեսը կգլխավորի «Ռեալ»-ը, իսպանական լրատվամիջոցներն արդեն գրում են, թե մարզիչը որքան գումար է ստանալու իսպանական ակումբում:
Մասնավորապես, Marca պարբերականին հայտնի է դարձել, որ Բենիտեսի տարեկան աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո: Թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի տարեկան աշխատավարձը կազմել է 8 մլն եվրո: