Այսօր նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1983թ.-ի նոյեմբերի 11-ին կյանքից հեռացավ տաղանդավոր ու սիրված կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը: Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին, Երևանում: 

1929 թ-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947 թ-ին ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–48 թթ-ին միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950-56 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված ,Հերոսական բալլադե-ում (1950) և դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող “Հայկական ռապսոդիան” գրել է 1950-ին: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ “Առաջին սիրո երգը”, “Երջանկության մեխանիկան”, “Հարսնացուն հյուսիսից” և այլն: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին կանգնեցվել է հուշարձանը:




Լրահոս