Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է նկարչի, ով նկարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին կնճռոտված դեմքով ու բեղերով, հայտնել են «Չինաստանի մարդու իրավունքների պաշտպանները» կազմակերպության անդամները, հայտնում է Interfax-ը:
Ըստ որոշ օգտատերերի` Չինաստանի առաջնորդի դեմքին ավելացված մազածածկույթը հիշեցրել է Ադոլֆ Հիտլերի բեղերը:
Շանհայի ոստիկանությունը ձերբակալել է լուսանկարչին «թշնամանքի ու խնդիրների պրովակացիայի» համար: Նրա հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է: