
Այսօր գիշեր, ժամը 01.36-ին Sավուշի մարզից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ակնաղբյուր գյուղի բնակչուհի` 77-ամյա Պայծառ Եգանյանը ժամը 17.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և դեռևս չի վերադարձել: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Ժամը 03.45-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, կվերսկսվեն առավոտյան: