
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մինչ տարեվերջ պետք է մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունի: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Մինչ տարեվերջ մենք պետք է մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունենք, այդ թվում նաև մաքսային օրենսդրությունը ու միջազգային պայմանագրեր կնքելու կարգը»,- ասել է Մեվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Նա հավելել է, որ արդեն պատրաստ է Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների նախագիծը՝ նշելով, որ խոսքը գնում է մինչ 2030 թ ժամանակահատվածի համար: