
Նոյեմբերի 11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց Սամբոյի աշխարհի 36-րդ առաջնությունը, ուր երեք մեդալ նվաճեցին հայ սամբիստները. Տիգրան Կիրակոսյանը և Մխիթար Մխիթարյանը արժանացան բրոնզե մեդալի, իսկ Վաչիկ Վարդանյանը` պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ հարթակին` պարգևատրվելով արծաթե մեդալով: